211652_close_icon
views-count2559 դիտում article-date 23:55 18-07-2016

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Հուլիսի 18-ին, ժամը 19.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում վատառողջ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և 1957 թ. ծնված Գ. Օ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նմանատիպ նյութեր