Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել
Հուլիսի 18-ին, ժամը 20.27-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից հանգստի գոտում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չի կարողանում դուրս գալ երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes» մակնիշի 35 AC 851 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ.) դուրս են բերել երթևեկելի հատված (6 ուղևորով):