Ստամբուլում բարձրաստիճան պաշտոնյան ստացել է հրազենային վնասվածք և մահացել
Ստամբուլի Շիլի թաղամասի թաղապետի փոխարինողը ստացել է հրազենային վնասվածք։ Հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Անհայտ անձը մտել է Ջեմիլ Ջանդաշի գրասենյակ, որից հետո կրակոց է լսվել։
Հիմա նա գտնվում է ծանր վիճակում։
Քիչ առաջ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնեց, որ թուրք պաշտոնյան մահացել է։
Այս դեպքը կապված է երկրում տիրող իրավիճակի հետ, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։