211652_close_icon
views-count2020 դիտում article-date 21:15 18-07-2016

Համայնքի աջակցությունը ավանդական կդառնա

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրեզնոյի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Ֆրեզնոյի հայ համայնքի ազգանվեր գործունեությունը և հյուպատոսի ակտիվ աշխատանքն ու նվիրվածությունը: Ֆրեզնոյի համայնքի հովանավորությամբ և ակտիվ մասնակցությամբ առաջին բժշկական առաքելությունը Հայաստանում կազմակերպվել է 2015թ.: Ֆրեզնոյի համայնքի նյութական օժանդակությամբ 22 բժշկական խումբ եղավ Հայաստանի 6 մարզերում, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ անվճար իրականացրեց բժշկական զննումներ և միջամտություններ, դիմածնոտային վիրահատություններ: Այս տարի կրկին նախատեսվում է բժիշկների ավելի մեծ խմբի այցելություն: 28 բժիշկ մասնագետներ Երևանում, Գյումրիում և Արցախում սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 14-ը կիրականացնեն դիմածնոտային, ատամնաբուժական վիրահատություններ: նրանք իրենց հետ բերելու են 23 ճամպրուկ դեղորայք և բժշկական սարքավորումներ, որ կնվիրենք բուժհիմնարկներին՝ վիրահատություններ կատարելու համար: Ֆրեզնոյի համայնքի բժշկական առաքելության ղեկավար, Ֆրեզնոյի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը հույս հայտնեց, որ նման այցելությունները ավանդական կդառնան: Նշենք, որ Ֆրեզնոյի պատվավոր հյուպատոսն այս անգամ Հայաստան է եկել կարևոր առաքելությամբ: Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո Պերճ Աբգարյանի կոչով և նախաձեռնությամբ Ֆրեզնոյում դրամահավաք է կազմակերպել՝ պատերազմում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին աջակցելու համար: Հավաքվել է 40.000 ԱՄՆ դոլար, որը բաժանելու են 85 զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Արդեն եղել են Արցախում, շուտով կմեկնեն Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզեր: Նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքային, Սփյուռքի նախարարության ծրագրերին ավելի ակտիվ մասնակցության և համագործակցության հարցեր:

Նմանատիպ նյութեր