«Ռեալը» քննարկում է Պոգբային 120 մլն եվրոյով ձեռք բերելու հարցը
«Ռեալը» նորից վերադարձել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու հարցին: Նշենք, որ ֆրանսիացուն ցանկանում է իր շարքերում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մադրիդցիները քննարկում են Պոգբային համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային` 120 մլն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունը և ֆուտբոլիստի գործակալին` Մինո Ռայոլային, խնդրել են համբերություն ցուցաբերել, մինչև գործարքի տարբերակները ճշտելը:
Նշենք, որ Պոգբան առայժմ համաձայնության չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և չի երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ: