Reuters. Էրդողանը հազիվ է փրկվել մահից. հրապարակվել է հյուրանոցի վրա հարձակման տեսագրությունը
Թուրքիայի Մարմարիս քաղաքի հյուրանոցում ապստամբների ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների միջև բախումը տեսագրվել է, որն էլ հայտնվել է համացանցում, հաղորդում է Reuters-ը:
Տեսանյութում բախման հետևանքներն են՝ կոտրված լուսամուտներ, կրակոցների հետքեր, իսկ հյուրանոցի հետևում ուղղաթիռ է երևում:
CNN Turk հեռուստաալիքի վկայությամբ՝ ապստամբ զինվորներն իջել են ուղղաթիռներից ուղիղ հյուրանոցի վրա, սակայն Էրդողանին այնտեղ չեն հայտնաբերել, քանի որ վերջինս զինվորականների ժամանելուց կես ժամ առաջ է լքել հյուրանոցը:
Զինվորականներին հաջողվել էր պատանդ վերցնել միայն Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկաբար Հուլուսի Աքարին:
Հիշեցնենք, որ ձերբակալվածների թիվն անցնում է 6 հազարը: Նրանց մեջ կան գեներալներ ու ծովակալներ, ձերբակալվել է նաև Էրդողանի ռազմական խորհրդականը: