Հրապարակվել է փարիզյան սրճարանում ահաբեկիչների հարձակման տեսագրությունը. տեսանյութ
Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկի վրա ահաբեկիչների կատարած զինված հարձակման տեսագրությունը:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ահաբեկիչները լուսամուտներից անկանոն կրակ բացում սրճարանում գտնվող մարդկանց վրա, իսկ կանանցից մեկը վազելով մտնում է սրճարան և թաքնվում բարի հետևում, որտեղ թաքնված է սրճարանի աշխատակցուհիներից մեկը: Սրճարանում գտնվող բոլոր մարդիկ փրկվել են, իսկ դրսում գտնվողները՝ ոչ:
Պարբերականը նշում է, որ չնայած իրավապահները չեն հրապարակում կրակողի անունը, սակայն դա կարող է լինել Բելգիայի 26-ամյա քաղաքացի Սալահ Աբդեսլամը: Նա մինչև այս պահը շարունակում է մնալ ազատության մեջ:
Հարձակումը տեսագրվել է սրճարանում տեղադրված 3 տեսախցիկների կողմից:
Սալահ Աբդեսլամ
[img]/ups/images/0035839001447920604444502.jpg[/img]