Ձերբակալվել է Էրդողանի գլխավոր ռազմական խորհրդականը
Թուրքիայում ձերբակալվել է ևս մեկ բարձրաստիճան զինվորական՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր ռազմական խորհրդական Ալի Յազըջին, հաղորդում է Anadolu-ն:
Նշվում է, որ ձերբակալման որոշումը կայացվել է ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում, րոը, ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի նախաձեռնությունն է, ում Էրդողանը համարում է իր թիվ 1 թշնամին:
Յազըջին այդ պաշտոնում էր նշանակվել 2015 թվականի օգոստոսի 12-ին: