211652_close_icon
views-count16654 դիտում article-date 07:37 18-07-2016

Բաց դիտահորը պատուհաս է դարձել վարորդների համար. արդեն տևական ժամանակ է դրա պատճառով ավտովթարներն անպակաս են այդտեղից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, բաց դիտահորի պատճառով 33-ամյա Սերգեյ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 34 UN 070 համարանիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները, ովքեր անհրաժեշտ աշխատանքներ են կատարել, որպեսզի այլ մեքենաներ նույնպես չհայտնվեն դիտահորի մեջ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում : [color=#EF2929] Shamshyan.com[/color]-ի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ արդեն 10 օր է, դիտահորը բաց է և չէին կարողանում հաշվել դրա պատճառով տեղի ունեցած վթարների քանակը: Նրանք հայտնեցին, որ բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան սակայն հարցին այդպես էլ լուծում չի տրվել, իսկ դեպքից բառացիորեն հաշված րոպեներ առաջ մի քանի մեքենաներ կրկին դիտահորի պատճառով վնասել էին անվադողերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր