Նգոլո Կանտեն 40 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի»
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Լեսթերի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեին ձեռք բերելու մասին:
Ֆուտբոլիստի համար «Չելսին» վճարել է մոտ 40 մլն եվրո, իսկ Կանտեի հետ ստորագրել է 5-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Կանտեն «Լեսթերի» կազմում դարձավ Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև ընդգրկվեց Պրեմիեր-լիգայի նախորդ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: