211652_close_icon
views-count1694 դիտում article-date 17:45 17-07-2016

Ավտոմեքենան արգելափակումից դուրս է բերվել

Հուլիսի 17-ին, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Զարզանդյան փողոցի հարակից դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխերի մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս բերել Ա. Գ.-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 15 LT 146 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հուլիսի 17-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Գեղարոտ դաշտամիջյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ցեխերի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Մ.-ին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի 63 UO 438 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր