211652_close_icon
views-count1360 դիտում article-date 15:50 17-07-2016

Փրկարարները բացել են փակ դռները

Հուլիսի 17-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 17-ին, ժամը 10.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մուաբու փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 17-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 17-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար (գազօջախին կերակուր կա դրված)․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 17-ին, ժամը 04.34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի տներից մեկի անհանգույցի դռան փականը խափանվել է. ներսում երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան սանհանգույցի դուռը: *** Հուլիսի 17-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 159 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր