Քաղաքում հայտնաբերված օձը փրկարարները տեղափոխել են անվտանգ վայր
Հուլիսի 17-ին, ժամը 10.40-ին ահազանգ է ստացվե, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան թաղամասի 12-րդ շենքի մոտ գտնվող օժանդակ կառույցի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: