Բնակելի տան բակում հայտնաբերված օձը փրկարարները տեղափոխել են անվտանգ վայր
Հունիսի 12-ին, ժամը 15:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Օղակաձև փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: