3693 դիտում
19:45 16-07-2016
«Ես կցանկանայի հայտնագործել այնպիսի ավերիչ հզորությամբ նյութ կամ մեքենա, որ յուրաքանչյուր պատերազմ ընդհանրապես անհնարին դառնար»․ Ալֆրեդ Նոբել
Կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում Նոբելն աշխատում էր անձնական օգնական, երիտասարդ շվեդ քիմիկոս Ռագնար Սոլմանի հետ, ով աչքի էր ընկնում ծայրահեղ տակտիկայով և համբերությամբ։ Վերջինս աշխատում էր որպես քարտուղար և լաբորանտ։ Նրան հաջողվեց նվաճել Նոբելի վստահությունն այն աստիճան, որ նրան կոչում էր «իր ցանկությունների գլխավոր իրականացնողը»։
Սոլմանը հիշում էր.
«Ոչ միշտ էր հեշտ լինել նրա օգնականը։ Նա պահանջկոտ էր, անկեղծ և միշտ անհամբեր էր թվում։ Նրա հետ գործ ունեցողը պետք էր ինչպես հարկն է թափ տար իրեն, որպեսզի հասներ նրա մտքի թռիչքների հետևից և պատրաստ լիներ ամենազարմանալի քմահաճույքներին, երբ նա հանկարծակիորեն հայտնվում էր և նույն արագությամբ անհետանում»։
Կյանքի ընթացքում Նոբելը հաճախ էր արտասովոր շռայլություն ցուցաբերում Սոլմանի և իր մյուս ծառաների նկատմամբ։ Երբ իր օգնականը պատրաստվում էր ամուսնանալ, Նոբելն անմիջապես կրկնապատկեց նրա աշխատավարձը, իսկ դրանից առաջ, երբ իր ֆրանսուհի խոհարարուհին էր ամուսնանում, նրան նվիրեց այն ժամանակներին հսկայական գումար համարվող քառասուն հազար ֆրանկ։
Չնայած Ալֆրեդին հաճախակի ասում էին դինամիտի թագավոր, նա խիստ դեմ էր իր հայտնագործությունները ռազմական նպատակներով կիրառելուն։ Կյանքին հրաժեշտ տալուց երեք տարի առաջ նա նշեց.
«Իմ կողմից ես ցանկանում եմ, որպեսզի կարելի լիներ բոլոր թնդանոթներն իրենց պիտույքներով և ծառաներով ուղարկել գրողի ծոցը, այսինքն նրանց համար ամենահամապատասխան տեղը, որպեսզի հնարավոր լիներ դրանք ցուցադրել և օգտագործել»։ Մեկ այլ առիթով նա ընդգծեց, որ պատերազմը հանդիսանում է սարսափների սարսափը և ամենաահեղ հանցանքը, հետագայում ավելացնելով՝ «Ես կցանկանայի հայտնագործել այնպիսի ավերիչ հզորությամբ նյութ կամ մեքենա, որ յուրաքանչյուր պատերազմ ընդհանրապես անհնարին դառնար»։
Որպես վառ երևակայություն ունեցուղ գյուտարար և բիզնեսմեն, իր գաղափարները արդյունաբերական և առևտրական նպատակներով շահագործող՝ Ալֆրեդ Նոբելն իր ժամանակին բնորոշ ներկայացուցիչ էր։ Զարմանալին այն է, որ նա ճգնավոր էր, ձգտում էր մենակությանը, և նրա համաշխարհային փառքը խոչընդոտ էր հանդիսանում կյանքում հասնել այն խաղաղությանը, որին նա այդքան բուռն կերպով նկրտում էր։
Նմանատիպ նյութեր
1931 դիտում
14:28 02-05-2015
Ամենից շատ կցանկանայի, որ Կովկասում Հայաստանը դառնար Սիլիկոնի հարթավայր. Ադամ Շիֆ
1727 դիտում
20:25 13-06-2015
Բրիտանացի դպրոցականը նոր մոլորակ է հայտնագործել
Այս բաժնից
592 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1033 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին