Հայաստանում ՌԴ սահմանապահ ուժերը խստացրել են Թուրքիայի սահմանի հսկողությունը. Интерфакс
Հայաստանում ՌԴ սահմանապահները խստացրել են Թուրքիայի հետ պետական սահմանի հսկողության ռեժիմը` Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Այս պահին մենք ուժեղացված ծառայություն ենք իրականացնում,- հայտնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից:
Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը բաղկացած է չորս սահմանապահ ջոկատից՝ տեղակայված Գյումրիում, Արամվիրում, Արտաշատում և Մեղրիում։