29000 դիտում
11:45 16-07-2016
Ինչո՞ւ է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար, «Բուլկի» մականվամբ Արամ Հարությունյանը ուզում հանդիպել ՀՀ գլխավոր հոգեբույժին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, ով հանրութայնն ավելի շատ հայտնի է «Բուլկի Արամ» մականվամբ, փորձում է վարչպետ Հովիկ Աբրահամյանին համոզել, որպեսզի կառավարության ղեկավարը թույլատրի իրեն մեկնելու մեկամսյա արձակուրդ:
Նա ցանկանում է արձակուրդն անցկացնել Ֆրանսիայում և հունիսի 22-ին եղել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ ստացել է մուտքի վիզա:
Պատճառը կայանում է նրանում, որ Ա. Հարությունյանը ուզում է այս օրերին բացակայել Հանրապետությունից, քանի որ առաջիկայում, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հակահրդեհային և անվտանգության վարչության մասնագետները վարչապետին են ներկայացնելու հուլիսի10-ին մելիք Ադամյան 1 հասցեում [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/10/90121/]տեղի ունեցած հրդեհի [/url]եզրակացության արդյունքները` նա Հանրապետությունում չլինի:
Արդեն կան ճշտված տեղեկություններ, որ շինության տանիքին կառուցված քարե այդ ամբողջ սենյակները ապօրինի են եղել և այն կառուցվել է, երբ քաղաքաշինության նախարարը եղել է «Մեծն Բուլկին»:
Նախարարությունում անգամ նշում էին , որ այդ հատվածը Ա. Հարությունյանը զարտուղի ճանապարհներով վարձակալական հիմունքներով տվել է մարդկանց:
Մարդիկ նշում էին նաև, որ իր աշխատողներին վտանգ է սպառնում Ա. Հարությունյանի պատճառով: Նա խասյաթի համաձայն «թռնում է»` այդ մարդկանց թողնելով ոստիկանության, դատախազության, քննչական մարմնի, ԱԱԾ-ի ձեռքը միայնակ, ինչից հետո, երբ ջրերը զուլալվում են` Ա. Հարությունյանը անձրևից հետո դաշտում ծլած սնկի նման հայտնվում է:
Մեր տեղեկություններով` Ա. Հարությունյանն անգամ ցանկություն է հայտնել հանդիպելու ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի գլխավոր բժիշկ, ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, սակայն Ա. Հարությունյանին հուշել են, որ ինքը հոգեբանի կարիք ունի, ոչ թե հոգեբույժի:
Նմանատիպ նյութեր
3521 դիտում
21:14 04-10-2016
Արսեն Հարությունյանը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
1781 դիտում
20:55 03-04-2015
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)