2432 դիտում
09:45 16-07-2016
Միջանձնային հին խնդիրները ստվերվում են Գյումրիի ՏԻՄ ընտրություններում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության կազմում ընդգրկված կուսակցություններից նաև ՄԻԱԿ-ն է հայտարարել Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու և այդ դաշինքի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանին սատարելու մասին։ ՄԻԱԿ-ի այս որոշումը, սակայն, ուշագրավ է այն առումով, որ ՀՀԿ խմբակցությունում ՄԻԱԿ-ից ծնունդով գյումրեցի պատգամավոր Նաիրա Կարապետյանն ու իր ընտանիքը լուրջ հակասություններ ունեն Բալասանյանի հետ։ Նաիրա Կարապետյանի հայրը Արտաշես Կարապետյանը, Վարդան Ղուկասյանի օրոք աշխատել է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ, այդ պաշտոնում շարունակել էր մնալ նաև Բալասանյանի օրոք։
Սակայն այն բանից հետո, երբ Կարապետյանը հեռուստաեթերով գովեստի խոսքեր էր հնչեցրել Վարդան Ղուկասյանի հասցեին, Բալասանյանի հետ հարաբերությունները կտրուկ վատացել էին։ Դրանից հետո Կարապետյանի շուրջ ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որ ի վերջո նա ստիպված էր եղել հրաժարականի դիմում ներկայացնել: Դեռ ավելին, այդ դիմումը ներկայացնելու օրը Բալասանյանը չէր ցանկացել ընդունել Կարապետյանին, այլ քարտուղարուհու միջոցով ասել էր, որ թուղթը հանձնի աշխատակազմի ղեկավարին։ Ու հիմա, փաստորեն, ՄԻԱԿ-ը, որի գյումրեցի ներկայացուցիչն է Նաիրա Կարապետյանը, հայտարարել է Բալասանյանին սատարելու մասին։ Թեև՝ չի բացառվում, որ այս հայտարարությունն արվել է ձևականորեն, իսկ իրականում նրանք սատարեն այլ կուսակցության»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
09:30 23-06-2016
ՀՀԿ-ն չի կողմնորոշվում Գյումրիի քաղաքապետի ընտրության հարցում. «Չորրորդ իշխանություն»
3060 դիտում
09:32 09-07-2016
ՀՀԿ Գյումրիի կառույցը փորձում է տապալել Սամվել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու ծրագիրը. «Չորրորդ իշխանություն»
3719 դիտում
10:36 14-02-2017
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նեղսրտել է. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»