3073 դիտում
08:23 16-07-2016
«Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներին անբավարար սնունդ է տրամադրվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներից մի քանիսը երեկ մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են ծրագրի որակից, կազմակերպչական աշխատանքներից, գրաֆիկից և հատկապես իրենց հատկացվող սննդից։
Նրանց խոսքով իրենց շատ անորակ սնունդ են տալիս ինչ-որ բուտերբրոդներ թափանցիկության աստիճանի երշիկով ու պանիրով։ Նրանք երբեմն բողոքում ու չեն ուտում, իրենց գումարներով են սնվում, երբեմն էլ սոված լինելով՝ ստիպված ուտում են։ Բայց խնդիրն այն է, որ բյուջեից արժանապատիվ սննդի գումար հատկացվում է, պարզապես այն ծրագրի մասնակից երեխաներին չի հասնում։ Իսկ ծրագրի սննդի հարցը կազմակերպում է նախարարության համապատասխան ԾԻԳ-ը, որի ղեկավարն է Դավիթ Շահբազյանը։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ, թե ուր են գնում գումարները, որ երեխաներին անորակ սնունդ են տրամադրում, բայց չկարողացանք կապ հաստատել. ԾԻԳ֊ից ասում էին տնօրենը տեղում չէ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6206 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
2107 դիտում
09:25 12-03-2014
Գեներալներից շատերը «Արի տուն» ծրագրով մասնակից երեխաներին ամռանն իրենց տներում են պահում. Ժողովուրդ
1484 դիտում
09:20 27-05-2016
Առաջարկվել է «Արի տուն» ծրագիրը վերանվանել «եկուր» կամ «դարձիր» տուն. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2029 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»