211652_close_icon
views-count18197 դիտում article-date 22:08 15-07-2016

Հուլիսի 20-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թվականի հուլիսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. - Երևան քաղաքի Տերյան փողոց՝ Թումանյան և Հին Երևանցի փողոցների միջև ընկած հատված, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 30 կմ/ժ է, - Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է, - Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, - Հ21 «Հոռոմ-Արթիկ-Ալագյազ» հանրապետական նշանակության ավտոճանապարհ՝ Արթիկ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է, - Հ3 «Երևան-Գառնի-Գեղարդ-Ջրվեժ տրանսպորտային հանգույց» հանրապետական նշանակության ավտոճանապարհ՝ Գեղադիր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: - Նույն օրվանից Երևան քաղաքի Արտաշիսյան և Հերացու փողոցներում տեղադրված արագաչափ սարքերի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված [b]արագությունը գերազանցելու փաստերը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:[/b]

Նմանատիպ նյութեր