211652_close_icon
views-count2614 դիտում article-date 18:10 15-07-2016

Հաճելի անակնկալ՝ արցախցի նոր մայրացած կանանց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը այցելել է Ստեփանակերտի ծննդատուն, հանդիպել այս օրերին մայրացած կանանց հետ: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով մայրության բերկրանքը վայելող կանանց` Իդա Խաչատրյանը մաղթել է նրանց երջանկություն, նորածիններին էլ՝ խաղաղ ու անհոգ մանկություն: Հաճելի անակնկալից շոյված մայրերն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ցուցաբերված վերաբերմունքի, ուշադրության և բարեմաղթանքների համար:

Նմանատիպ նյութեր