Վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել Եվրագավաթներում հայկական թիմերի հնարավոր մրցակիցները
Այսօր տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Եվրագավաթների վիճակահանությունը:
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանության արդյունքում «Դինամո» (Թբիլիսի) -«Ալաշկերտ» զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Զինամո» (Զագրեբ, Խորվաթիա) - «Վարդար» (Մակեդոնիա) զույգի հաղթողը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս պարտվել է 0:2 հաշվով:
Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանության արդյունքում «Շիրակ» - «Սպարտակ» (Տրնավա, Սլովակիա) զույգի հաղթողը կխաղա «Աուստրիա» (Ավստրիա) - «Կուկեսի» (Ալբանիա) մրցավեճի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ 1:1 է խաղացել: