211652_close_icon
views-count1180 դիտում article-date 18:40 26-06-2015

Հայտնի են Եվրագավաթներում հայկական թիմերի հանդիպումների անցկացման օրերն ու ժամերը

Հունիսի 22-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը: Արդեն հաստատվել են հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումների անցկացման վերջնական ժամկետները: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Ֆոլգորե» (Սան Մարինո) հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:00-ին: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» հուլիսի 2-ին՝ ժամը 17:30-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի բոսնիական «Զրինսկի» ակումբի հետ: Նույն օրը՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա «Ալաշկերտ»-«Սենթ Ջոնսթոն» (Շոտլանդիա) հանդիպումը, իսկ ժամը 22:45-ին` Մալթայի Պաոլա քաղաքի «Հայբերնիանս» մարզադաշտում տեղի կունենա «Բիրկիրկարա»-«Ուլիս» հանդիպումը:

Նմանատիպ նյութեր