211652_close_icon
views-count1549 դիտում article-date 16:59 15-07-2016

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ խոր վշտով է տեղեկացել Նիսում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ: Խստորեն դատապարտելով այս տմարդի հարձակումը, որն իրականացվեց ազատության եւ մարդու իրավունքների խորհրդանիշ հանդիսացող Ֆրանսիայի ազգային տոնի օրը եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում ձեզ, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր