211652_close_icon

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին և Սենատի նախագահ Ժերար Լարշեին

views-count1843 դիտում article-date 15:28 14-11-2015
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան: Խստորեն դատապարտելով տմարդի ահաբեկչական գործողությունները եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր