211652_close_icon
views-count1338 դիտում article-date 16:01 15-07-2016

Հայաստանի արտգործնախարարը հրաժեշտ տվեց Բուլղարիայի դեսպանին

Հուլիսի 14-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Գեորգի Կարաստամատովին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները, անդրադարձավ ս.թ. հունվարին Սոֆիա կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Բուլղարիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Գեորգի Կարաստամատովը նշեց, որ Երևանում իր առաքելության ընթացքում աշխատել է առավելագույն ջանքեր ներդնել ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման, և շնորհակալություն հայտնեց ԱԳՆ կողմից ցուցաբերված աջակցության համար։ Հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Կարաստամատովին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։

Նմանատիպ նյութեր