Հուլիսի 15-ին Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 06.00-20.00
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` վաղը` հուլիսի 15-ին, ժամը 06.00 մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո: