211652_close_icon

Բակո Սահակյանը ընդունել է Անջեյ Կասպշիկին

views-count4045 դիտում article-date 20:20 14-07-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր