211652_close_icon
views-count2580 դիտում article-date 19:53 14-07-2016

Եվրոպայի Լիգա. «Շիրակը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը

Գյումրիում ավարտվեց Եվրոպա Լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը «Շիրակի» և «Սպարտակ» Տռնավա (Սլովակիա) թիմերի միջև: Առաջին խաղակեսում «Շիրակը» բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Դավիթ Հակոբյանը: Խաղավերջում Էրիկ Յիրկան դարձավ պատասխան գնդակի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Տռնավայում: Սկիզբը ժամը 22:15-ին: 1-0` Դավիթ Հակոբյան, 16 1-1` Էրիկ Յիրկա, 87 «Շիրակը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 13. Անատոլի Այվազով, 3. Արտյոմ Միքայելյան, 9. Կոնան Կուակու, 10. Դավիթ Հակոբյան, 19. Սոլոմոն Ուդո, 21. Գևորգ Հովհաննիսյան, 23. Ռոբերտ Դարբինյան, 25. Աղվան Դավոյան (2. Արման Հովհաննիսյան, 83), 28. Մոհամեդ Կաբա, 36. Դրիսա Դիարասուբա (22. Ղուկաս Պողոսյան, 75), 77. Նեմանյա Ստոշկովիչ (41. Վահան Բիչախչյան, 63): Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան

Նմանատիպ նյութեր