211652_close_icon
views-count1893 դիտում article-date 23:02 14-07-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

ուլիսի 14-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել 1948 թ. ծնված Ն. Մ.-ին: *** Հուլիսի 14-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 147 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել Ա. Զ.-ին (ծնված 1966 թ.): *** Հուլիսի 14-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 6-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել 1948 թ. ծնված Ն. Մ.-ին: ***

Նմանատիպ նյութեր