211652_close_icon
views-count1684 դիտում article-date 18:35 14-07-2016

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների և Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Ավետիք Ա.-ն և հանձնել հակատանկային 1 ական, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 120 փամփուշտ և հայտնել, որ նշվածը հայտնաբերել է նույն օրը, ժամը 13.00-ին, իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ այն պատկանել ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցած հորը /մահացել է 2001թ./: *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 13.40-ին, 1960 թ. ծնված Անահիտ Գ.-ն բաժին է ներկայացրել տարբեր տրամաչափի 54 փամփուշտ և հայտնել, որ նշվածը հայտնաբերել է իրենց բնակարանի նկուղում և այն պատկանել է ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցած ամուսնուն /մահացել է 2013 թ./: *** Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 20.15-ին, 1970 թ. ծնված Արմենակ Ն.-ն կամավոր ներկայացրել է առանց գործարանային համարի «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և 1 պահունակ ու հայտնել, որ իրենց տանը կից մարագում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է զենք-զինամթերքը, որը պատկանել է իր հանգուցյալ եղբորը , որն իր հետ բերել էր ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր