«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Գայանե Չիլոյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը անկախ Հայաստանի ամենաերիտասարդ օլիմպիականն է՝ վազորդ Գայանե Չիլոյանը: Նա ծնվել է 2000 թվականին Երևանում: Աթլետիկայով զբաղվում է 10 տարեկանից: Վազորդն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ:
Գայանեն բավականին իրատես է մեծ ակնակալիքներ չունի 31-րդ առամային Օլիմպիական խաղերից, սակայն գիտի, որ այս խաղերին իրեն անփոխարինելի փորձ կտան: