211652_close_icon
views-count3083 դիտում article-date 16:26 14-07-2016

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Կիևում հանդիպել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Ստեփան Կուբիվի հետ

Հուլիսի 12-ին` Կիևում տեղի է ունեցել նախարար Արծվիկ Մինասյանի և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, տնտեսական զարգացման և առևտրի նախարար, Ստեփան Կուբիվի երկկողմ հանդիպումը, որին մասնալկցել է նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման, հայ-ուկրաինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման և շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել փորձի փոխանակում ՓՄՁ սուբյեկտների արտահանման ֆինանսավորման ապահովագրության ոլորտում: Քննարկվել են առևտրաշրջանառության ծավալների աճի հետ կապված մի շարք հարցեր: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոսել է համատեղ ընկերություների ստեղծման և արտահանում կազմակերպելու հնարավորություների մասին: Կողմերն անդրադարձել են ավիացիոն ոլորտում երկրների միջև առկա իրավիճակին, նշել նաև նոր ընկերությունների` տվյալ ուղղությամբ գործելու կարևորությունը հատկապես մրցակցության ապահովման տեսանկյունից: Հանդիպման ընթացքոմ կողմերը նշել են հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության համար ձևավորված նախադրյալների առկայության մասին, տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման և ակտիվացման անհրաժեշտությունը, գործուն քայլերի իրականացման նպատակահարմարությունը: Ուկրաինական կողմն ընդգծել է Ուկրաինայում հայերի կողմից ձևավորած տնտեսական ներուժի առկայությունը, նրանց դերն ու նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Հանդիպումն անցել է փոխըմբռնման, դիրքորոշումների և մտքերի փոխանակման կառուցողական մթնոլորտում:

Նմանատիպ նյութեր