211652_close_icon

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

views-count2219 դիտում article-date 16:18 14-07-2016
Հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 188 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 142-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 46 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 67 հեռախոսազանգ, որոնցից 47-ին լուծում է տրվել, իսկ 20-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր