2155 դիտում
10:40 14-07-2016
Ժողովրդավարության համար բնակչության կեսը պետք է ստանա ամիսը 5000 դոլար և լավ կրթված լինի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ժամանակակից Սինգապուրի հիմնադիր Լի Քուան Յուն գտնում էր, որ իսկական ժողովրդավարության համար պետք է, որ բնակչության գոնե կեսը ստանա ամիսը 5000 դոլար և լավ կրթված լինի։ Ենթադրենք։ Իսկ ի՞նչ է պետք, որ բնակչությունը լինի այդքան կրթված և բարեկեցիկ։ Ենթադրում եմ, որ... ժողովրդավարություն։ Եթե ոչ, ապա ո՞րն է դրա այլընտանքը։ Որ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գան մարդիկ, որոնք ներքուստ այնքան ազնիվ, անշահախնդիր և հայրենասեր կլինեն, որ չեն մտածի իրենց, իրենց ընտանիքների և շրջապատի հարստացման մասին, հավասար պայմաններ կստեղծեն բոլոր գործարարների համար, և այդ՝ հրաշքով հայտնված անզուգական մարդկանց բարեմասնությունների շնորհիվ երկիրն այնքան կբարգավաճի, որ քաղաքացիների կեսը կստանա 5000 դոլարից ավելի ամսական աշխատավարձ ու կզբաղվի ինքնակրթությամբ։ Չգիտեմ, գուցե աշխարհում նման դեպքեր եղել են, բայց Հայաստանում դա բացառված է։ Ստացվում է, որ մեր երկրում բարեկեցիկ կյանքի համար պետք է ժողովրդավարություն, բայց, ըստ Սինգապուրի նախկին վարչապետի, ժողովրդավարությունը հնարավոր է միայն բարեկեցիկ երկրում։
Հավի ու ձվի այդ «անհաղթահարելի դիլեմայից» դուրս գալու ելքը, հավանաբար, աստիճանական անցումն է, որտեղ խթանն, այնուամենայնիվ, քաղաքական փոփոխությունները պետք է լինեն։ Եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն «կայուն մեծամասնություն» չստանա, ապա դժվար թե դա բերի ժողովրդավարության և առավել ևս՝ 5000 դոլարանոց աշխատավարձի, բայց շատ հավանական է՝ դա դրական ազդանշան կլինի, մարդիկ կհասկանան, որ քաղաքական մենաշնորհը հավերժ չէ՝ հետևաբար կարող են վերանալ նաև տնտեսական մենաշնորհները։ Դա քայլ կլինի դեպի տնտեսական ազատությունը։ Խոսքը հենց ընտրությունների մասին է։ Պալատական հեղաշրջումը ոչինչ չի տալիս՝ այդ պարագայում ցանկացած այլ կուսակցություն կլինի «ՀՀԿ»»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4242 դիտում
22:00 25-01-2017
«Զորացրվող մեր քաղաքացին պետք է լինի շատ ավելի կրթված». ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Գաղափարների մրցույթ»
2462 դիտում
09:54 01-05-2016
Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում
1414 դիտում
09:02 23-11-2023
Ճանապարհի կեսը բարեկարգվել է, կեսը մնում է քարուքանդ վիճակում. «Փաստ»
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»