Ճապոնիայի խորհրդարանը վերջին 200 տարում առաջին անգամ թույլատրեց կայսերը հրաժարվել գահից
Ճապոնիայի խորհրդարանի գերագույն պալատը հավանության է արժանացրել երկրի 83-ամյա Ակիխիտո կայսերը գահից հրաժարվելու մասին հատուկ օրինագիծը։
Ինչպես հայտնում է BBC-ն, սա վերջին 200 տարվա մեջ առաջին նմանատիպ որոշումն է, որ խորհրդարանը կայացրել է։
Գահից հրաժարվելը կարող է տեղի ունենալ առաջիկա 3 տարում, ցանկացած պահի, երբ օրենքը ուժի մեջ մտնի, դրանից հետո իխանությունը կհանձնվի կայսեր ավագ որդուն՝ արքայազն Նարուհիտոյին։
Վարչապետ Սինձու Աբեն օրինագծի ընդունումն անվանել է կարևոր ու պատմական պահ։
2018 թվականին կլրանա ներկայիս կայսեր ղեկավարման 30-րդ տարին։ Նա գահը ժառանգել է հորից՝ Հիրոհիտոյից 1989 թվականին։ Վերջին տարիներին կայսր Ակիհիտոն մի շարք հիվանդություններից է բուժվում։