2650 դիտում
19:39 24-02-2019
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը նշում է գահակալման 30-ամյա հոբելյանը
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը մասնակցել է իր գահակալման 30-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ ելույթ ունենալիս երկրին կոչ է արել ավելի բաց լինել արտաքին աշխարհի համար և աշխատել օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների վերակառուցման ուղղությամբ: Գրում է [url=https://www.japantimes.co.jp/news/2019/02/24/national/emperor-reflects-endlessly-long-quest-pin-role-japans-past-future-30-years-throne/#.XHKs2uj7TIW]The Japan Times[/url]-ը։
«Լինելով կղզային պետություն՝ Ճապոնիան հարաբերական առավելություն է ունեցել իր սեփական եզակի մշակույթի ստեղծման գործում, սակայն աճող գլոբալիզացման ֆոնին, կարծում եմ, անհրաժեշտ է ավելի շատ բաց լինել արտաքին աշխարհի նկատմամբ, իմաստության և ներքին ուժի օգնությամբ սեփական դիրքորոշումը մշակել և ազնվորեն աշխատել այլ պետությունների հետ հարաբերություններ կառուցելու համար», - կայսեր խոսքը մեջբերում է ճապոնական պարբերականը:
2019-ի ապրիլին Ակիհիտոն մտադիր է հրաժարվել գահից՝ այն փոխանցելով որդուն՝ Նարուհիտոյին: Կայսր Ակիհիտոն երկրի գահին բազմել է 1989-ին: Այժմ նա 85 տարեկան է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2268 դիտում
16:32 13-07-2016
Ճապոնիայի կայսրը մտադիր է հրաժարվել գահից
5271 դիտում
12:51 17-01-2014
Պարում են բոլորը. Միշել Օբաման Սպիտակ տանը նշում է 50-ամյա հոբելյանը
Այս բաժնից
679 դիտում
11:33 06-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
628 դիտում
11:10 06-01-2025
Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները
1021 դիտում
21:40 05-01-2025
2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել