211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 12-ից 13-ը)

views-count1737 դիտում article-date 15:23 13-07-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության 5 և հարկերից խուսափելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր