22535 դիտում
23:00 12-07-2016
Երևանում 37-ամյա վարորդը 15 թաղամասում` Չաուշի արձանի մոտ, Opel-ով վրաերթի է ենթարկել հայր ու որդու
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Տիգրան Կոտանջյանը իր վարած Opel մակնիշի 34 QC 994 համարանիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցից դեպի Գևորգ Չաուշի արձան տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտներ` 22-ամյա Թաթուլ Թադևոսյանին և 50-ամյա Արշավիր Թադևոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Արսեն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածները հայր ու որդի են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
11070 դիտում
12:37 11-01-2016
Երևանում 22-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել մայր ու որդու. նրանք տեղափոխվել են հիվանդանոց