1532 դիտում
23:11 12-07-2016
Երևանում տեղի ունեցավ առաջին երիտասարդական հավաքի «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում» թեմայով նիստը
Հուլիսի 12-ին «Մեդիամաքս» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի «Մեդիայի դերը հայկական շահերի պաշտպանության գործում» թեմայով երրորդ նիստը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ:
Ջերմորեն ողջունելով երիտասարդներին՝ «Մեդիամաքս» լրատվական կենտրոնի տնօրեն Արա Թադևոսյանը կարևորեց նման մեծ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող երիտասարդների համախմբումը հայրենիքում և նրանց մասնակցությունը երկրի զարգացման գործին: Նա անդրադարձավ հայկական շահերի պաշտպանության գործում լրատվամիջոցների դերակատարությանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի տնօրենի խորհրդական Հովհաննես Նիկողոսյանը ներկայացրեց ԶԼՄ-ների տարաբնույթ կողմնորոշումները, կողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և, մասնավորապես, քառօրյա պատերազմի ընթացքում:
Նա նշեց, որ լրագրողների համար հակամարտությունները պատմությունների հակամարտություն են, պետք է կարողանալ օտարերկրացիներին ճիշտ, հասկանալի և ազդեցիկ կերպով ներկայացնել մեր պատմությունը՝ դրական ընկալումների հասնելու համար: Հովհաննես Նիկողոսյանն անդրադարձավ այն մեխանիզմերին, որոնց շնորհիվ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ամփոփ և ազդեցիկ, նա խոսեց այն տեղեկատվական խնդիրների մասին, որոնք վերաբերում են հակամարտությունը ներկայացնելուն, դրա առանձնահատկություններին՝ կարևորելով նմանատիպ հակամարտությունների զուգահեռներում այն ներկայացնելը, ընդունված և ընկալելի տերմինների ու բնորոշումների կիրառմամաբ:
Բանախոսը անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի օրերին սփյուռքյան մամուլի արձագանքներին:
Նմանատիպ նյութեր
1978 դիտում
22:29 13-07-2016
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստը
Այս բաժնից
526 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ
1381 դիտում
14:28 27-12-2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
568 դիտում
14:16 27-12-2024
Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում, որը միտված է շուկան կարգավորելուն. Սրբուհի Գալյան