2705 դիտում
21:50 12-07-2016
Պատգամավոր Կարեն Ավագյանը հիշեց իր ավարտական երեկոն. ապագա բժիշկները Հիպոկրատի երդում տվեցին
«Ստանալով բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության՝ երդվում եմ լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը, բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները…»:
Հուլիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2015-2016 ուստարվա շուրջ 700 շրջանավարտներ ստացան ավարտական վկայականներ:
Այնուհետև տեղի ունեցավ ապագա բժիշկների երդման արարողությունը:
Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով: Երեկոն երաժշտական հնչյուններով զարդարում էր Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Հանդես եկան նաև մշակույթի այլ գործիչներ:
Բժշկական համալսարանի շրջանավարտներին շնորհավորեց բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև հանձնեց գերազանցության դիպլոմները: Երեկոյին ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը վստահեցրեց, որ Բժշկական համալսարանն այսօր իր կարևոր դերակատարությունն ունի այս ոլորտում, ինչի մասին վկայում է բուհի հեղինակությունը. «Կրթության հիմնական դերակատարումը աշխատաշուկային սպասարկելն է, հատկապես մեր երկրներում, երբ սոցիալական լարվածություն, գործազրկության հետ կապված խնդիրներ կան: Բարձրագույն կրթությունն ապահովում է տվյալ մասնագիտության շարունակականությունը, և բժշկի մասնագիտությունը տվյալ դեպքերի համար անվտանգության ապահովման առումով էլ լուրջ դերակատարություն ունի»:
Բուհի ռեկտորն էլ տեղեկացրեց, որ շրջանավարտները դեռ պետք է շարունակեն ուսումը, քանի որ բժշկական բարձրագույն կրթությունն ունի երկու բաղադրիչ՝ բազային կրթություն և հետդիպլոմային մասնագիտական կրթություն. «Այս երիտասարդների առաջ լուրջ խնդիր է կանգնած. ինչպես ընտրել մասնագիտություն: Մենք անում ենք ամեն ինչ, որ իրենք ընտրեն այն մասնագիտությունը, որ իրենց է դուր գալիս և բացահայտվեն այն ունակությունները, որոնցով նրանք համապատասխան կլինեն մասնագիտական պահանջներին»:
ՀՀ ԱԺ պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կարեն Ավագյանն ակամայից հիշեց իր ավարտական երեկոն. «Իրականում այս երեկոն ցանկացած բժշկի համար հիշարժան է դառնում: Դա այն սահմանն է, որտեղից այս ուսանողները տեղափոխվում են առողջապահական համակարգ: Մի բան է, երբ դու ուսուցանում ես այդ համակարգում, մեկ այլ բան, երբ ողջ պատասխանատվությունը քեզ վրա ես վերցնում: Բժշկական համալսարանի ուսանողությունը միշտ պատվով է այդ պատասանատվությունը վերցրել ցանկացած աշխատանք իրականացնելուց: Ոչ բոլորն են դառնում բժիշկներ, ինչպես տեսնում եք, բայց ամեն դեպքում որտեղ էլ լինում են մեր շրջանավարտները պատասխանատվությունը, մարդասիրությունը, աշխատանքին վերաբերմունքը մի փոքր առանձնահատուկ է. դա գալիս է մասնագիտությունից»:
ԵՊԲՀ շրջանավարտների երդման արարողությունը կազմակերպել էր ԵՊԲՀ ռեկտորատը, ուսանողական խորհրդարանն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1956 դիտում
15:51 12-07-2019
Հաջողությունն ընտրում է պատրաստվածներին. ԵՊԲՀ շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2433 դիտում
23:13 16-02-2015
Վարդանի ծառի մոտ հայրենիքին ծառայելու երդում տվեցին նորակոչիկները
Այս բաժնից
484 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
502 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
562 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»