211652_close_icon
views-count3260 դիտում article-date 23:42 10-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 10-ին

1836 թ. – մահացել է Անդրե Մարի Ամպերը, ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, նրա պատվին է կոչվել էլեկտրական հոսանքի ուժի միավորը (ծն. 1755 թ.): 1856 թ. – ծնվել է Նիկոլա Տեսլան, սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար (մահ. 1943 թ.): 1878 թ. – Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ օգտագործեց: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր: 1890 թ. – Վայոմինգը դարձավ ԱՄՆ-ի 44-րդ նահանգը: 1915 թ. – սկսվեց Մուշ քաղաքի և նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորած: 1943 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ: 1996 թ. – մահացել է Ալեք Մանուկյանը, հայ հասարակական գործիչ, արդյունաբերող, բարերար, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1901 թ.): 2008 թ. – մահացել է Չինգիզ Այթմատովը, ղրղզ արձակագիր (ծն. 1928 թ.): 2009 թ. – Իտալիայի Ակվիլա քաղաքում հրապարակվեց Մադրիդյան սկզբունքների մի մասը: 2012 թ. – թողարկվեց ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանի երրորդ պաշտոնական ալբոմը` Harakiri-ն:

Նմանատիպ նյութեր