ՌԴ Բլագովեշչենսկ քաղաքի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԴՌ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Այս մասին ահյտնում է RBC-ն:
Հրդեհի վայրում զոհեր և վիրավորներ չկան, հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Амурская правда»-ի փախանցմամբ, հրդեհի հետևանքով այրվել է օդանավակայանի տանիքի այն հատվածը, որտեղ գտնվում է VIP սրահը, ինչպես նաև ուղեբեռի ստացման և ժամանման սրահը:
Օդանավակայանից տարհանվել է աշխատակազմը, ուղևորները: Դեպքի վայրում աշխատում է հրշեջների 5 մարտական հաշվարկ:
Օդանավակայանից հայտնել են, որ հրդեհի պատճառը եղել են էլեկտրալարերը: