Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 9-ին
1762 թ. – սկսեց Եկատերինա II-ի կառավարումը Ռուսական կայսրությունում: Նա շուրջ 34 տարի մնաց Ռուսաստանի կայսրուհի:
1816 թ. – Արգենտինան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից:
1936 թ. – մահացել է Աղասի Խանջյանը, հայ խորհրդային կուսակցական և քաղաքական գործիչ (ծն. 1901 թ.):
1941 թ. – ծնվել է Պուշկին Սերոբյանը, հայ քաղաքական գործիչ և իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ:
1955 թ. – տպագրվեց Բերտրան Ռասելի և Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:
1956 թ. – ծնվել է Թոմ Հենքսը, ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր:
1975 թ. – ծնվել է Ջեք Ուայթը, ամերիկացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ:
2007 թ. – Արարատի գագաթը նվաճեց ամենամեծ 9-հոգանոց մի խումբ:
2011 թ. – Հարավային Սուդանը հռչակեց իր անկախությունը: