211652_close_icon
views-count3504 դիտում article-date 12:27 09-07-2016

Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Վորոնցովի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի նորանշանակ դատախազին: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Րաֆֆի Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը

Նմանատիպ նյութեր