1581 դիտում
17:58 29-10-2015
Արթուր Դավթյան. Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին Գլազգոյից պատմել է, թե ինչպես է հիմա իրեն զգում և խոսել է Ռիոյի ուղեգրի մասին:
«Մրցաշարի մեկնարկից առաջ ինձ այդքան էլ լավ չէի զգում: Նույնիսկ այստեղ գալուց հետո դրական փոփոխություն չկար: Երևանում մոտ մեկ շաբաթ չէի մարզվել և Գլազգո գալուց հետո միայն սկսել եմ նորից մարզվել: Միայն աշխարհի առաջնության մեկնարկից 3 օր առաջ նոր ինձ ավելի լավ էի զգում: Այդ բաց թողած մեկ շաբաթը ինձ ինչ որ տեղ հետ գցեց: Եթե շարունակեմ լավ հանդես գալ, ապա Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կունենանք»,- ասել է նա:
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Գլազգոյում անցկացվում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը:
Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Բացի Գեբեշյանից «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը: Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին կմասնակցեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:
Նմանատիպ նյութեր
2256 դիտում
19:14 12-03-2016
Արթուր Դավթյան. Եթե այս վարժությունները նույնությամբ կրկնեմ, ինձ կհաջողվի օլիմպիական ուղեգիր նվաճել
2940 դիտում
21:44 21-04-2016
Հունաստանում վառվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի կրակը. տեսանյութ
Այս բաժնից
3274 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3076 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3538 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները