Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա. Sport.News.am
Ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա: Դատական գործն ավարտվել է ի օգուտ Նուրուդինովի:
Այս մասին [url=https://sport.news.am/arm/news/117479/simon-martirosyany-rioyi-olimpiakan-khaxeri-oske-medaly-chi-stana.html?fbclid=IwAR2BH-e8wQ0wNaigjI1VTq2dEET1bE-VEjemEWPxvnC1XbcAqx1QgQNZDFc]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
«Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանալու: Դատական գործն ավարտվել է հօգուտ Նուրուդինովի: Դեկտեմբերի 20-ից ուզբեկ ծանրորդը դուրս է գալիս որակազրկումից, արդեն կարող է մասնակցել միջազգային մրցաշարերին: Պաշտոնապես արդեն հայտարարված է միջազգային ֆեդերացիայի կայքում, ուզբեկական լրատվամիջոցներում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, եւ նա կզրկվի ոսկե մեդալից։ Ավելի ուշ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Նուրուդինովի որակազրկման եւ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության մասին նամակ է ստացել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահից։
Ռիոյում Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալը նվաճել էր երկամարտի 417 (190+227) կգ արդյունքով։ Ռուսլան Նուրուդինովը առաջին տեղը գրավել էր 431 (194+237) կգ արդյունքով։
Ռուսլան Նուրուդինովը զրկվել էր նաեւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերում չորրորդ արդյունքից, դարձյալ դրական դոպինգ թեստի հետեւանքով։