2580 դիտում
14:47 08-07-2016
ԼՂՀ խորհրդարանում քննարկվել է կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվությունը
Հուլիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվության ներկայացումը:
Ազգային ժողովում հաշվետվությունը ներկայացրել է օպերատիվ շտաբի ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստացված ոչ դրամական արժեքները գույքագրվել են կառավարության պահեստներում, պարենային ապրանքները համակարգվել են գյուղհիմնադրամի կառույցների, իսկ իրային օգնությունը՝ ներդրումային հիմնադրամի միջոցով:
Հաշվետվության համաձայն 100- ից ավել նոր մեքենա է տրամադրվել պաշտպանության նախարարությանը, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին և պետական կառավարման համակարգերին՝ հիմնականում շրջանային:
Դրամական փոխանցումները կազմել են 4 մլրդ 562 մլն 175 հազար դրամ: Հուլիսի 1-ի դրությամբ՝ ստացված գումարի շուրջ 50 տոկոսը ծախսվել է, որից հատկացումներ են կատարվել ինժեներական աշխատանքների իրականացման և զորակոչված քաղաքացիների դրամական փոխհատուցման համար:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվետվությունը կներկայացվի նաև հասարակական-քաղաքական շահագրգիռ շրջանակներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացում, այս ուղղություններով համապատասխան հաշվետվություններով հանդես են եկել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդարանականներն օպերատիվ շտաբի ղեկավարին են ներկայացրել համապատասխան առաջարկներ և առաջադրել հարցեր՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակները կարգավորող ենթաօրենսդրական ակտերի, տարհանված բնակչության կարիքների հանդեպ ուշադրության և այլ թեմաներով:
Օպերատիվ շտաբի առավել մանրամասն հաշվետվությունն օրերս կներկայացվի կառավարության մամլո ծառայության կողմից:
Հիշեցնենք, որ ապրիլի առաջին օրերին, ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու նպատակով, ստեղծվել է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ, որը համակարգել է այդ օրերին աշխարհի տարբեր կողմերից Արցախ առաքվող դրամական, նյութական և այլ կարգի օգնությունները:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
15:32 25-02-2015
Կառավարությունում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
1218 դիտում
17:55 25-02-2015
Քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը
Այս բաժնից
844 դիտում
20:44 06-02-2025
Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
652 դիտում
20:39 06-02-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում
598 դիտում
18:35 06-02-2025
Ֆրանսիան արգելափակել է Փարիզի «Ռուսական տան» հաշիվները