211652_close_icon
views-count33075 դիտում article-date 12:18 08-07-2016

Ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրի մոտ Nissan-ով հայտնվել է Հրազդան գետում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում` «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրի մոտ, Երևանի բնակիչ, 23-ամյա Լևոն Մելքոնյանը իր վարած Nissan մակնիշի 29 LO 222 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Հրազդան գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Մելքոնյանին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Սարգիս Լալայանը և Գուրգեն Ավագյանը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների հետ միասին վարորդին հանել են մեքենայից, ինչպես նաև մեքենան պարանով կապել ծառից, որպեսզի հնարավոր վարարման դեպքում գետը չքշի այն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր