211652_close_icon
views-count14290 դիտում article-date 10:39 14-12-2014

«Ֆլորենցիա» ռեստորանի հարեւանությամբ 29-ամյա վարորդը Toyota Prado-ով բախվել է BMW X5-ին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 29-ամյա Բագրատ Կարապետյանը Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրի հարեւանությամբ իր վարած Toyota Prado մակնիշի 70 FF 101 համարանիշի ավտոմեքենայով թիվ 32 էլեկտրասյան դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Երեւան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Բաղդասարյանի վարած BMW X5 մակնիշի 88 ՏP 838 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետեւ Բ. Կարապետյանը Toyota Prado-ով գլորվել եւ գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում: Վթարի հետեւանքով Բ.Կարապետյանն ու նրա ուղեւոր Երեւանի Կոմիտասի պողոտայի բնակիչ 28-ամյա Արմեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ վարորդը՝ «Արամյանց» բժշկական կենտրոն, իսկ ուղեւորը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 hրշեջ-փրկրարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադեւոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Նախնական տվյալներով BMW X5 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 700.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 98.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր